«Արյունոտ» գերլուսին. Լուսնի ամբողջական խավարումն աշխարհի տարբեր անկյուններից (լուսանկարներ)
Աստղագետները և մյուս բոլոր ցանկացողները անցած գիշեր վայելել են արտասովոր տեսարան՝ երկնքում «արյունոտ» գերլուսին էր հայտնվել: Երկուշաբթի օրը՝ ժամը 03:30-ից քիչ անց մեր մոլորակը մի քանի րոպեով գտնվում էր Արեգակի և Լուսնի միջև:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այդ ժամանակ լուսինն ամբողջությամբ ընկել էր Երկրի ստվերի մեջ և դրանից ստացել մուգ կարմիր երանգ։ Լուսնի խավարումը համընկել էր մեկ այլ իրադարձության՝ գերլուսնի հետ, երբ Լուսինն իր ուղեծրի մեջ գտնվում է Երկիր մոլորակին ամենամոտ կետում և, հետևաբար, սովորականից ավելի մեծ էր թվում:
«Իրականում, այս պահին դուք կարող եք տեսնել և՛ արևածագը, և՛ մայրամուտը, որոնք տեղի են ունենում միաժամանակ», - բացատրել է Լոնդոնի Գրինվիչի թագավորական աստղադիտարանի աստղագետ դոկտոր Գրեգորի Բրաունը: Եվրոպայում խավարումը համեմատաբար կարճ ժամանակ է տևել, բայց Ամերիկայի որոշ շրջաններում պատկերն իսկապես տպավորիչ է եղել։
Կարծիքներ