Պեկին-2022․ Սի Ցզինպինը Խաղերը հայտարարեց բացված (լուսանկարներ)

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված։
Պեկինի Ազգային ստադիոնում շարունակվում է Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (ուղիղ)։
Հայաստանն ունի 6 մասնակից, որոնցից մեկը՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը դեռ չի մեկնել օլիմպիական Պեկին: Լեռնադահուկորդի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Հայաստանի պատվիրակության դրոշակակիրներն էին գեղասահորդուհի Թինա Կարապետյանն ու դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։
Խաղերին կմասնակցի 95 երկրի ավելի քան 4 հազար ներկայացուցիչ: 7 մարզաձեւի 15 մրցաձևեում կվիճարկվի մեդալների 109 հավաքածու: Պեկինը միակ քաղաքն է, որը ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային Օլիմպիական Խաղեր է ընդունել։ Խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։
Կարծիքներ