Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ
![Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ](https://freenews.am/uploads/images/image_750x_61fd3a1eeca40.jpg)
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ է ընտրվել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում:
Կիրակոսյանի թեկնածությունն առաջարկել է խորհրդի կազմում ընդգրկված, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի, բարեփոխումների տրամաբանությունը պետք է լինի ապաքաղաքական, ոչ կուսակցական, հետևաբար լավ կլինի, որ փոխնախագահը լինի այն մարդը, որը կուսակցության հետ չի ասոցացվում:
Կիրակոսյանի թեկնածությունը սատարել է նաև խորհրդի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Քվեարկությամբ նա ընտրվել է փոխնախագահ:
Կարծիքներ