Սա բոլորիս հաղթանակն է. Լևոն Արոնյանի ընկերուհու գրառումը գրոսմայստերի հաղթանակի առթիվ

Սա բոլորիս հաղթանակն է. Լևոն Արոնյանի ընկերուհու գրառումը գրոսմայստերի հաղթանակի առթիվ

Լևոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվազյանը, գրոսմայստերի՝ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Սիրելինե՛րս, hիշու՞մ եք՝ խոստացել էի լավ լուրեր բերել: Օրեր շարունակ լինելով մրցաշարի առաջնատարը և գրանցելով մի շարք հաղթանակներ՝ Լևոնս դարձավ Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթողը: Անկեղծ ասած, անչափ հուզված եմ ու ուզում եմ մեկ առ մեկ գրկել նրանց, ովքեր հետևում էին, ուժ էին տալիս ու դրական էներգիա ուղարկում մեզ: Սա բոլորիս հաղթանակն է: Ի դեպ, այսօր նաև Լևոնի հայրիկի ծննդյան օրն է, ու Լևոնը նրան հրաշալի նվեր արեց: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ, որ մեր կողքին եք»,- գրել է Անիտա Այվազյանը:

Հիշեցնենք, որ եզրափակչի 2 խաղային օրերի արդյունքում Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևին, իսկ մինչ այդ կիսաեզրափակչում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում