Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում մարտի 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-ի գիշերը, 23-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ:


Լեռնային առանձին շրջաններում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ:

Երևանում օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում