Վթար Բելինսկու և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Հունիսի 9-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բելինսկու և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Suzuki» (վարորդ՝ Ա․ Ա․) և «Mercedes Benz» (վարորդ՝ Հ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Ա․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Հ․ Ս․-ն տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Կարծիքներ