Իսրայելն ավիահարվածներ Է հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ
Իսրայելական ինքնաթիռները լույս հունիսի 9-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել են սիրիական պաշտոնական ԶԼՄ-ները:
Ենթադրվում Է, որ իսրայելական ավիացիան գործել Է Լիբանանի օդային տարածքից: Այն, թե ինչն Է եղել հարվածների թիրախը, դեռ չի հաղորդվում: Իսրայելական կողմը, ինչպես դա լինում Է նմանօրինակ դեպքերի մեծամասնության ժամանակ, չի մեկնաբանում սիրիական կողմի այս հաղորդագրությունները: Իսրայելի ռազմաօդային ուժերը կանոնավորապես հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքի ուղղությամբ: Սովորաբար թիրախ են հանդիսանում այն օբյեկտները, որոնք կապ ունեն Դամասկոսին օգնող «Հըզբոլլահ» շարժման մարտիկների կամ Իրանի եւ Սիրիայում գտնվող նրա ռազմական խորհրդականների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ