Բայդենը ապաքինվել է ՔՈՎԻԴ-19-ից և վերադարձել է առկա աշխատանքին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը իրեն հիանալի է զգում և վերադարձել է առկա աշխատանքին ՔՈՎԻԴ-19-ի պատճառով Սպիտակ տանը ինքնամեկուսացվելուց և ապաքինվելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է ամերիկյան CNN-ը:
Նախագահ Բայդենը ելույթ է ունեցել Վարդերի այգում և հայտարարել է, որ ինքն անցել է հիվանդության միջով առանց վախի:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բայդենի ՔՈՎԻԴ-19-ի թեսթը բացասական արդյունք է ցույց տվել: Սպիտակ տունը ԱՄՆ նախագահի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հաղորդել էր հուլիսի 21-ին:
Կարծիքներ