Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Շեն» խանութի հարևանությամբ, բախվել են Mercedes, Toyota և Газ 3110 մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում