Ուկրաինայում հայտնել են Սև ծովում ռուսական պարեկանավ ոչնչացնելու մասին
Ուկրաինայում հայտնել են, որ գիշերը հեռակառավարվող նավակներով հարված են հասցրել Սև ծովում՝ Ղրիմի ափերի մոտ գտնվող ՌԴ ռազմաօդային ուժերի «Սերգեյ Կոտով» պարեկանավին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ուկրաինական տարբեր լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին։
Համաձայն հրապարակումների՝ ռուսական ռազմական պարեկանավը, ենթադրաբար, խորտակվել է, իսկ անձնակազմին հաջողվել է փրկվել։
Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Ղրիմի կամրջով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը, կեսգիշերից հետո արգելվել է նաև ավտոմեքենաների երթևեկությունը։ Պատճառների մասին, սակայն, ոչինչ չի հաղորդվում։
Ավելի ուշ «Ինտերֆաքս»-ը հաղորդեց, որ Ղրիմի կամրջով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերսկսվել է։
Կարծիքներ