Ադրբեջանական մարտական դիրքերը չեն գնդակոծվել, հակառակորդն ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ

Ադրբեջանական մարտական դիրքերը չեն գնդակոծվել, հակառակորդն ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում