Ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները փորձեցին ներխուժել Կառավարության 3-րդ շենք։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ բերման են ենթարկվել 111 քաղաքացի, իսկ 3 ոստիկան տեղափոխվել են բուժհաստատություն։
Ինչպես հաղորդում են հավաստի աղբյուրները՝ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած անկարգությունների գործով Քննչական կոմիտեն ձերբակալել է Լիսկայի՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն, Տիգրան Խաչատրյանին, գրում է MediaNews-ը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հատնել էինք նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տղայի՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի ձերբակալության մասին։
Կարծիքներ