Իմ Քայլը բարեգործական հիմնադրամը Արցախից ՀՀ տեղափոխված ընտանիքների երեխանների համար ամանորյա միջոցառումներ է կազմակերպում

Իմ Քայլը բարեգործական հիմնադրամը Արցախից  ՀՀ տեղափոխված ընտանիքների  երեխանների համար  ամանորյա միջոցառումներ է կազմակերպում

Լոռիում բնակվող արցախցի ընտանիքներ ու զոհված, վիրավոր լոռեցիների շուրջ 340 երեխա դեկտեմբերի 29-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հնարավորություն ունեցան մասնակից լինելու ամանորյա հեքիաթի: Բոլոր բալիկները ստացան նաև ամանորյա նվերներ:

Հիշեցնենք, որ ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան շուրջ 5000 երեխայի համար կազմակերպում է ամանորյա միջոցառումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում