Կորոնավիրուսի բրիտանական շտամն արդեն շրջանառվում է 111 երկրում

Կորոնավիրուսի բրիտանական շտամն արդեն շրջանառվում է 111 երկրում

Վարակման տեսանկյունից ավելի ագրեսիվ VOC 202012/01 կորոնավիրուսային շտամը, որն ի սկզբանե հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, մեկ շաբաթում ի հայտ է եկել ևս 5 երկրում։ Այն արդեն առկա 111 երկրում։

Ի սկզբանե Հարավաֆրիկյան Հանրապետությունում գրանցված 501Y.V2 շտամի աշխարհագրությունը նույնպես ընդլայնվել է՝ ընդգրկելով 58 պետություն։ Մեկ շաբաթում այն տարածվել է ևս 3 երկրում։

Ինչ վերաբերում է P.1 շտամին, որի առկայության մասին առաջինը հայտնել են Բրազիլիան և Ճապոնիան, շրջանառվում է 32 երկրում։ Մեկ շաբաթում այն ներթափանցել է ևս 3 երկիր։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն։

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի շտամը հայտնվել է անցած տարվա սեպտեմբերից, ՀԱՀ-ում նոր տարատեսակն ի հայտ է եկել օգոստոսի սկզբից, իսկ Բրազիլիայում և Ճապոնիայում վերոնշյալ տարատեսակը շրջանառվում է դեկտեմբերից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում