ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավորքարտուղարներն այսօր մասնակցել են ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի՝ քննարկելուՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի  վերսկսումը: 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մանրամասնորեն քննարկվել են ազգայինհավաքականների՝ սեպտեմբերի կայանալիք հանդիպումների հետ կապված խնդիրները: ՈՒԵՖԱ-ն ևազգային ասոցիացիաները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը, որպեսզի կարողանանապահովել հանդիպումների պատշաճ անցկացումը:

Ինչպես ՈՒԵՖԱ-ն, այնպես էլ ազգային ասոցիացիաները կարևորում են երկրպագուների առկայությունըմարզադաշտերում, սակայն COVID-19-ի համաճարակով պայմանավորված՝ իրավիճակը Եվրոպայումառայժմ շատ անկայուն է: ՈՒԵՖԱ-ն ուշադրությամբ հետևելու է իրավիճակի զարգացմանը տարբերերկրներում՝ հասկանալու՝ որքանով է հնարավոր փոփոխել հանդիպումներն առանց հանդիսականներիանցկացնելու որոշումը:

Քննարկվեցին նաև երիտասարդական և պատանեկան հավաքականների մասնակցությամբ մրցաշարերը,ներառյալ այդ հանդիպումների մեծ մասը 2021 թ. գարուն տեղափոխելու հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում