Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բադալ Մուրադյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ՝ 81-ամյա Ս. Ա-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, 4-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ աղբյուրի, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում