Պուտինը թույլ չի տա Միացյալ Նահանգներին ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ. Պեսկով
Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տա Վաշինգտոնին ուժի դիրքերից երկխոսություն վարել Մոսկվայի հետ, Аргументы и факты-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ ոք թույլ չի տա Ամերիկային ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ: Դա անհնար է։ Ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Ռուսաստանի ղեկավարությունից որևէ մեկը թույլ չի տա ամերիկացիներին կամ որևէ մեկին մեզ հետ այդպես խոսել: Դա բացառվում է»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Միևնույն ժամանակ, Պեսկովը հավելել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ունեն մի քանի թեմաներ, որոնց շուրջ երկխոսությունը հնարավոր է և հետաքրքիր ռուսական կողմի համար: Այս թեմաների շարքում նա նշել է ռազմավարական կայունությունը, զենքի վերահսկումը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը և այլն:
Կարծիքներ