Երևանում քաղաքացին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնացել ցած նետվել

Երևանում քաղաքացին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնացել ցած նետվել

Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 13։30-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնացել ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից։ 

Ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ փրկարար հոգեբանը։ 

Քաղաքացու հետ բանակցություններ վարելու արդյունքում վերջինս հրաժարվել է դիմել այդ քայլին և փրկարարների, ոստիկանների ու պարեկների օգնությամբ վտանգավոր եզրագծից անցել է անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում