Արգել գյուղում բաժանորդների մեծ մասը ջուր ստանում է նորակառույց ցանցից, հին ու քայքայված թուջե ցանցը, սակայն, չի հանվել

Արգել գյուղում բաժանորդների մեծ մասը ջուր ստանում է նորակառույց ցանցից, հին ու քայքայված թուջե ցանցը, սակայն, չի հանվել

Կոտայքի մարզի Արգել գյուղում բաժանորդների հիմնական մասը ջուր ստանում է նորակառույց բաշխիչ ցանցից: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

Տեղի հին ու քայքայված թուջե ցանցը, սակայն, շահագործումից ամբողջությամբ դեռ չի հանվել, որովհետև շուրջ 15 բաժանորդ շարունակում է դրանով ջուր ստանալ։ Բայց դա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, քանի որ վթարված խողովակներից ջուրը լցվում է տների նկուղներ:

Այդ պատճառով «Չարենցավան» շահագործման տեղամասը 14-րդ և 15-րդ փողոցներում սկսել է հին ցանցի խցափակման ու շահագործումից հանման աշխատանքները: Իսկ բնակիչներն աստիճանաբար օրինական ընթացակարգով կմիանան նոր ցանցին:

Այդ աշխատանքին զուգահեռ «Վեոլիա ջուր» ընկերության «Չարենցավան» շահագործման տեղամասը նաև Արգել գյուղի 16-րդ փողոցում երթևեկությունից վթարված դիտահորի վրա նոր երկաթբետոնյա ծածկ է տեղադրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում