Մոսկվայում վնասակար նյութերի մակարդակն օդում բարձրացել Է կրկնակի

Մոսկվայում վնասակար նյութերի մակարդակն օդում բարձրացել Է կրկնակի

 

Օդում աղտոտող նյութերի պարունակության մակարդակն անցած օրվա ընթացքում գրեթե կրկնակի բարձրացել Է Մոսկվայում: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը պատմել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ թանձր մառախուղը բազմաթիվ բողոքներ Է առաջացրել Մոսկվայի տարածաշրջանում՝ օդի մեջ ծխի եւ այրվածքի հոտերի պատճառով: Նախորդ օրվա ընթացքում Մոսկվայի մարզում գրանցվել Է գրեթե 30 ջերմային կետ. հիմնականում այրվել են կենցաղային աղբը, ծառահատման մնացորդներն անտառներում (ծառերի բներ, արմատներ, որոնք մնացել են հիվանդ ծառերի հատումից հետո), ինչպես նաեւ չոր խոտը: Դա անդրադարձել Է նաեւ Մոսկվայի մթնոլորտի վրա, որտեղ Լյուբլինոյի շրջանում գրանցվել Է ածխածնի օքսիդների առավելագույն թույլատրելի խտության գերազանցում 1,04 անգամ:

Էկոլոգիական իրադրությունն անընդհատ գնահատում են «ՄոսԷկոմոնիթորինգի» գրեթե 60 ստացիոնար կետերը:

«Նոյեմբերի 3-ի ժամը 06:00-ի դրությամբ Նովոկոսինոյի շրջանում գրանցվել Է օդում վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի խտության գերազանցում 1,82 անգամ»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել Է, որ օրվա ընթացքում Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի բնակիչներից արտակարգ ծառայություններն ստացել են 55 գանգատ՝ օդի մեջ ծխի եւ այրվածքի հոտերի պատճառով, ընդամենը երկու օրվա ընթացքում՝ 136 գանգատ:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում