Թբիլիսիում հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ, տղամարդը սպանել է կնոջը

Թբիլիսիում հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ, տղամարդը սպանել է կնոջը

Թբիլիսիում տղամարդը հասարակական տրանսպորտում դանակով հարվածել է կնոջ կոկորդին և սպանել նրան։ Փոխանցում է Interpressnews.ge-ն։ 

Միջադեպի ժամանակ հասարակական տրանսպորտում զույգի հետ միասին են եղել նաև իրենց երեխաները։ 

Հաղորդվում է, որ ամուսինների միջև անհամաձայնության պատճառով կոնֆլիկտ է տեղի  ունեցել։ 

Aliq-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանները դեպքի վայրում ձերբակալել են ամուսնուն։ 

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը նախատեսում է ծանրացուցից հանգամանքերում՝ ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում