Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 90.1 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 90.1 հա տարածքում բռնկված հրդեհները

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝  2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 200 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 600 քմ, Մասիս քաղաքում՝ 300 քմ, Խաչփառ գյուղում՝ 300 քմ,

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում՝ 3 հա,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1․5 հա, Աբովյան քաղաքում՝ 1 հա, Բյուրեղավան քաղաքում՝ 4000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 450 քմ, Հրազդան քաղաքում՝ 450 քմ, Հատիս գյուղում՝ 3 հա, Առինջ գյուղում՝ 200 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 25 հա, Բազում գյուղում՝ 1500 քմ, 

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 800 քմ, Արթիկ քաղաքում՝ 800 քմ, Երազգավորս գյուղում՝ 2000 քմ,

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում՝ 6 հա, Ալվանք գյուղում՝ 1 հա, 

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1000 քմ, 

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 1․53 հա, Իջևան քաղաքում՝ 200 քմ, Սարիգյուղ գյուղում՝ 30 հա, Ոսկեպար գյուղում՝ 6 հա, Տավուշ գյուղում՝ 4 հա, Բերդավան գյուղում՝ 2 հա, Լուսաձոր գյուղում՝ 7000 քմ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 90.1 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում