Նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն՝ ուղղված Հայաստանի զարգացմանը

Նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն՝ ուղղված Հայաստանի զարգացմանը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն, որը Հայաստանի զարգացմանն է ուղղվելու 2026-2028 թթ. ընթացքում։

Ֆինանսական փաթեթը բաղկացած է երկու բաղադրիչից՝ 90 միլիոն եվրո ուղիղ բյուջետային աջակցություն և 53 միլիոն եվրո տեխնիկական օժանդակություն՝ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման համար։ Միջոցները տրամադրվում են բացառապես դրամաշնորհի տեսքով, իսկ աջակցության հիմնական ուղղություններն են՝ հանրային ֆինանսների կառավարումը, արտահանման դիվերսիֆիկացիան, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, իրավունքի գերակայությունը, ինչպես նաև զբաղվածության և սոցիալական ներառման ոլորտները։ Ֆինանսավորման յուրաքանչյուր տարվա մասնաբաժնի ստացումը ուղիղ կապված է լինելու նախանշված 34 թիրախային միջոցառումների որակյալ և ժամանակին կատարումից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում