Թուրք զինվորականները ուղևորվել են Ռումինիա` մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Թուրք զինվորականների երկրորդ խումբն է մեկնել Ռումինիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Steadfast Defender Europe 2021» և «Defender Europe 2021» զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Defender Europe 2021» զորավարժությունն անցկացվում է 26 երկրից ավելի քան 30 000 զինծառայողների մասնակցությամբ «Steadfast Defender 2021» զորավարժություններին զուգահեռ, որում ներգրավված են ՆԱՏՕ-ի անդամ 15 երկրների զինված ուժեր`մարտական պատրաստության հմտությունները զարգացնելու և Միացյալ Նահանգները և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու համար:
Զորավարժություններին ներգրավվել են Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չորլու քաղաքում տեղակայված 66-րդ մոտոհրաձգային բրիգադի անձնակազմը, որը հանդիսանում է բարձր պատրաստության օպերատիվ խումբ:
Կարծիքներ