ԱԻՆ-ը ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 671 դեպք, որից 264-ը՝ արտակարգ
Հուլիսի 25-ից 31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 671 դեպք, որից 264-ը արտակարգ, այդ թվում՝ 184 հրդեհի, 2 փլուզուման, 16 ինքնասպանության փորձի դեպք, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 181 կենցաղային կանչ. տուժել է 78 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ:
Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:
Կարծիքներ