ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող պառակտչական գործողությունները առնվազն բարոյական չեն. ՆԳ նախարար

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող պառակտչական գործողությունները առնվազն բարոյական չեն. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատասխանելով Վանաձորում ոստիկանների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձի վերաբերյալ դեպքին, նաև անդրադարձել է շահարկումներին, թե իբր ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք թիրախավորվում են։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ անընդհատ այս առնչությամբ էմոցիոնալ դաշտ ստեղծելու փորձերը որևէ մեկին որևէ օգուտ չեն բերում:

«Հակառակը, այդպես ավելի են թիրախավորում մեր հայրենակիցներին, և կարծում եմ, որ ընդհանուր հանրային տիրույթում այս պառակտչական գործողությունները պետք է դադարեցվեն, որովհետև դա առնվազն բարոյական չէ»,- ասել է նախարարը։

Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում որևէ տարբերություն չկա, թե մարդու իրավունքների պաշտպանության կամ իրավունքների խախտման հարցերը առաջացել են ՀՀ քաղաքացիների, թե ԼՂ֊ից բռնի տեղահանված անձանց դեպքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում