COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում փոփոխություն է կատարվել

COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում փոփոխություն է կատարվել

Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հստակեցնելով շարժական կայանների միջոցով պատվաստումների համար սահմանված նոր վայրերն ու ժամանակացույցը:

Երևանում.

Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` ժամը 12:00-16:30

ԵՊՀ` ժամը 11:30-15:30

«Ռոսիա մոլ»` ժամը 16:00-20:00

«Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` ժամը 13:00-17:00

Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` ժամը 13:00-16:30

Կասկադ համալիր` ժամը 13:00-16:30

Մարզերում.

Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի հրապարակ)՝ ժամը 11:00 -16:00

Շիրակի մարզ, Գյումրի (Վարդանանց հրապարակ)` ժամը 10:30-16:00

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում