Մեքսիկայում սպանել են Maya Press նորությունների գործակալության հիմնադիրին. Heraldo de Chiapas

Մեքսիկայում սպանել են Maya Press նորությունների գործակալության հիմնադիրին. Heraldo de Chiapas

Անհայտ անձը գնդակահարել Է Մեքսիկայի Չիապաս հարավային նահանգի հայտնի լրագրողին: Այդ մասին հաղորդում Է Heraldo de Chiapas տեղական հրատարակությունը:

Հաղորդվում Է, որ 62-ամյա Ֆրեդի Լոպես Արեւալոն հոկտեմբերի 28-ի երեկոյան Սան Կրիստոբալ դա լաս Կասաս մունիցիպալիտետում գտնվող իր տուն Էր վերադառնում մեկ այլ քաղաք կատարած ուղեւորությունից հետո: Երբ լրագրողը մեքենայի բեռնախցիկից հանում Էր իրերը, հանցագործը հրաձգային զենքով մահացու վերք Է հասցնում նրան, ինչից հետո մոտոցիկլետով անհետանում Է:

Լոպես Արեւալոն որպես թղթակից աշխատել Է տարբեր արտասահմանյան գործակալություններում, ինչպես նաեւ խմբագրի պաշտոնն Է զբաղեցրել Novedades de Mռxico, Prensa Libre de Guatemala եւ Notimex տեղական հրատարակություններում:

Իր կարիերայի ընթացքում նա լուսաբանել ինչպես երկրի ներսում, այնպես Էլ արտասահմանում տեղի ունեցող զինված հակամարտությունները, հաղորդում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Լրագրողը եղել Է Maya Press տարածաշրջանային գործակալության հիմնադիրը, որն իսպաներեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով ընթերցողներին տեղեկացրել Է Չիապաս նահանգում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մարդու իրավունքների, բնակչության եւ միգրացիայի հարցերով փոխնախարար Ալեխանդրո Էնսինասն ավելի վաղ հայտնել Էր, որ Մեքսիկայում երեք օրում սպանվել Է 47 լրագրող, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում