Երևանում սուշիի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող սուշիի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Արշակունյաց պողոտա): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
«Պարզվել է, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Ի մասնավորի՝ արտադրամասի հատակների, պատերի, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:
Հանձնարարականների կատարման և խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Սննդամթերքի անվտանգության հետ կապված խախտումներ նկատելիս՝ զանգահարեք ՍԱՏՄ թեժ գծին՝ 118»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ