Զելենսկին հայտարարել է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ խոսակցության ընթացքում հայտարարել է, որ Կիևի համար առավել հրատապ հարցը ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ գործողությունների պլան (ԱԳՊ) ստանալն է:
Մենք հանձնառու ենք մեր բանակի և պաշտպանական հատվածի բարեփոխմանը, բայց միայն բարեփոխումներով Ռուսաստանին չես կանգնեցնի: ՆԱՏՕ-ն Դոնբասում դեպի պատերազմի ավարտ տանող միակ ճանապարհն է:
ԱԳՊ-ն իսկական նախազգուշացում կդառնա Ռուսաստանի համար»,-Զելենսկու խոսքը ապրիլի 6-ին մեջբերում է նրա մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն՝ Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին իրազեկել է «Ռուսաստանի կողմից ուկրաինական սահմանների մոտ զորքերը կենտրոնացնելու և հարձակման դրանց պատրաստ լինելու մակարդակի բարձրացման մասին», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ