Ընդդիմադիրների բանակից ազատված որդիները փողոցային պայքարի առաջին շարքերում. ցուցակ
Արցախի և Հայաստանի անվտանգությամբ մտահոգ և հայրենիքի «փրկության» լոզունգներով փողոցային պայքար ծավալած ընդդիմադիր ուժերը շարունակում են մայրաքաղաքի և մարզերում անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Զավեշտալին սակայն այն է, որ նույն այդ ընդդիմադիրներից շատերը և նրանց որդիները գեթ մեկ օր չեն մասնակցել հայրենիքի սահմանների պաշտպանությանը։ Տարբեր պատրվակներով պարտադիր զինծառայությունից ազատվածները այսօր Երևանի կենտրոնում աղաղակում են, թե Հայաստանի ու Արցախի անվտանգությունը վտանգված է։ Այս մասին գրում է MediaNews-ը։
Ահա այն ոչ ամբողջական ցուցակը, ովքեր ժամանակին ազատվել են զինծառայությունից, բայց այսօր փողոցային պայքարի առաջին շարքերում են՝
1.Գորիսի համայնքապետ Առուշ Գագիկի Առուշանյան(ծնվ.1991թ.)
2.Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տիգրան (ծնվ.1994թ.) և Տրդատ Խաչատրյաններ(ծնվ.1999թ.)
3.Ազատամարտիկ Աշոտ Մինասյանի ( «Աշոտ երկաթ») որդին՝ Տարոն Մինասյան
4. «ՀԷՑ» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի Անիի տեղամասի պետ Սոս Գևորգյանի որդին՝ Արման Սոսի Գևորգյանը (ծնվ.1992թ.)
5.Անիի համայնքապետարանի կոմունալ ծառայության պետ Արսեն Գասպարյանի որդին՝ Վոլոդյա Արսենի Գասպարյանը(ծնվ.1983թ)
6.Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու կնոջ եղբայրը՝ Լևոն Հովհաննեսի Եգանյանը (ծնվ.1992թ.)
7.Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Կոլյա Գևորգի Ղուկասյանը (ծնվ.1982թ.)
8.Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Հովհաննես Անդրանիկի Ղուկասյանը (ծնվ.1992թ.)
9.Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանի որդին՝ Հովսեփ Գրքիկյանը (ծնվ.1983թ.)
10.Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Գարուն Ալիկի Միրզոյանի որդին՝ Վարդան Միրզոյանը(ծնվ.2000թ.)
11.Աղավնաձոր համայնքի ղեկավար Մխիթար Ցոլակի Դանիելյանի որդին՝ Ցոլակ Դանիելյանը (ծնվ.1998թ.)
12.Վանաձորի նախկին համայնքապետ Սամվել Վանցիկի Դարբինյանի որդին՝ Արգիշտի Դարբինյանը(ծնվ.1990թ.)
13.Գեղարքունիքի մարզի ՍԱՏԳ Գավառի բաժնի նախկին պետ, ՀՅԴ Գավառի կառույցի ղեկավար Լավրիկ Գուրգենի Արևշատյանը, ում որդին (ծնվ.1991թ.) ևս ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից
14.ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Դավթի Դավթյանը (ԲՀԿ անդամ) մասնակցում է բողոքի ակցիաներին, ում որդին Արսեն Դավթյանը (ծնվ.1994թ.) ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից:
15.Ավշարի նախկին համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի որդին՝ Արմեն Սուրիկի Գրիգորյանը(ծնվ.1989թ.)
16.Վեդու նախկին փոխքաղաքապետ Ալբերտ Սարոյանի որդին՝ Դավիթ Սարոյանը(ծնվ.1984թ.)
17.ՀՅԴ կուսակցության անդամ Գաբրիել Պապիկի Գյոզալյանի (ծնվ.1956թ.) որդին՝ Նարեկ Գյոզալյան
18.Թալին համայնքի ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ Մնացական Անդրանիկի Մնացականյանի ազգական Մամիկ Արթուրի Խաչատրյանը (ծնվ.2002թ.)
Կարծիքներ