Մինչև օրս ավելի քան 43 հազար մարդ է վերադարձել Արցախ
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ դեկտեմբերի 21-ին Արցախ է վերադարձել 351 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել շուրջ 43 հազար մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ պատերազմը դադարեցնելու հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Կարծիքներ