Փլուզում Արցախի Իվանյան համայնքում

Փլուզում Արցախի Իվանյան համայնքում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ լուսադեմին՝ ժամը 07:32-ին, Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 911 ահազանգման կենտրոնում ստացվել Իվանյան համայնքում բնակելի տան փլուզման մասին:

Նույն րոպեին դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ աստիճանների կողմից փլվել է Աղավալյաններին պատկանող, նախկինում վթարային վիճակում գտնվող բնակելի տունը:

Փրկարարները արագ տարհանել են այնտեղ ապրող ամուսիններին և ցուցաբերել առաջին օգնություն:

Տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում