Թբիլիսիում բանկ ներխուժած զինված անձը ձերբակալվել է, պատանդները ազատ են արձակվել
Թբիլիսիի Հավլաբար թաղամասում «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկը ներխուժած զինված անձը ձերբակալվել է, պատանդներն էլ ազատ են արձակվել: Այս մասին լրագրողներին հայտնել է պարեկային ոստիկանության վարչության պետ Վաժա Սիրաձեն, տեղեկացնում է aliq-ը:
Անհայտ զինված անձը ներխուժել էր Հավլաբար թաղամասում՝ մետրոյի կայարանի հարակից տարածքում տեղակայված «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկն ու պատանդ էր վերցրել բանկի երկու աշխատակցի և անվտանգության ծառայողին:
Գործողության ընթացքում կաթվածահար էր եղել երթևեկությունը Հավլաբարի գլխավոր փողոցում, չի աշխատել մետրոյի «Հավլաբարի» կայարանը:
Կարծիքներ