Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Հոկտեմբերի 14-19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Արարատի մարզի Լանջազատ և Շիրակի մարզի Ամասիա գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում