Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել 2 սահնօձ և 2 գյուրզա

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել 2 սահնօձ և 2 գյուրզա

Հոկտեմբերի 16-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում