Մահացել է Լեոնիդ Կուրավլյովը

Մահացել է Լեոնիդ Կուրավլյովը

86 տարեկան հասակում մահացել է ՌԴ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը: Տեղեկությունը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հաստատել է նրա որդին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասանը թոքաբորբ ախտորոշմամբ գտնվում էր Կոմունարկայի թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոցում. «Քովիդ»-19-ի առկայությունը թեստավորմամբ չէր հաստատվել։

Լեոնիդ Կուրավլյովը խորհրդային և ռուս կինոդերասան է, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ։ Հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Աֆոնյա», «Իվան Վասիլևիչը փոխում է իր մասնագիտությունը», «Հանդիպման վայրը չի կարելի փոխել», «Ամենահմայիչն ու գրավիչը», «Ոսկե հորթը» և այլն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում