Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 16 688 դեպք են հայտնաբերել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 16 688-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 3 934 606-ի, փետրվարի 5-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հրարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալների համաձայն, նոր դեպքերի աճը կազմել Է 0,43 տոկոս: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 23 582-ով: Ընդամենը բուժվել Է 3 413 495 մարդ: Այսպիսով, 11 օր առողջացած հիվանդների քանակը գերազանցում Է վարակման նոր դեպքերի թիվը: Առողջացածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել Է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 86,8 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 527-ով՝ մեկ օր առաջվա 521-ի դիմաց, մինչեւ 75 732: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 1,92 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Մոսկվայում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով 2 032 վարակված՝ մեկ օր առաջվա 2 095-ի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ