Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» ամենամյա միջոցառմանը
Մայիսի 25-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders - WPL) ամենամյա միջոցառմանը։
Այս մասիին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը:
Այն ազգային մակարդակով կին քաղաքականգործիչների համաշխարհային անկախ, բարեգործական հիմնադրամ է՝ հիմնված Ռեյկյավիկում 2013թ.-ին Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ (2009-2011), Եվրոպական խորհրդարանի անդամ (2004-2014) և Կանանց քաղաքական առաջնորդների գլոբալ ֆորումի նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինի կողմից:
Հիմնադրամի առաքելությունն է մեծացնել ինչպես կանանց թիվը, այնպես էլ իրենց ազդեցությունը քաղաքական ղեկավարող պաշտոններում և առհասարակ երկրների քաղաքական կյանքում: WPL-ն առաջարկում է կին քաղաքական գործիչներին հաղորդակցության և անընդհատ կապի համաշխարհային հարթակ:
Ռեյկյավիկ համայնքի Դավոսի նախաճաշի ընթացքում հրավիրվածները ծանոթացել են «Ռեյկյավիկն Առաջնորդների ինդեքսի համար» հետազոտության արդյունքներին: Հետազոտության մեջ ամփոփված են հասարակության մոտեցումներն այն մասին, թե որքանով են կանայք ու տղամարդիկ հավասարապես համապատասխանում առաջնորդելուն:
Մինչև այս, 2019 թվականի նոյեմբերի 19-ին Իսլանդիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. Կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին։
Կարծիքներ