Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 քաղաքացի, մահերի թիվը հասել է 141 հազար 296-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 217 նոր դեպք, որից 41-ը հոսպիտալացվել է:
Իրանում գրանցված ընդհանուր 7 մլն 231 հազար 99 դեպքից 7 մն 41 հազար 125-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 609 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 513 հազար 137 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 817 հազար 376, երրորդ՝ խթանիչ դեղաչափը՝ 27 մլն 484 հազար 824 քաղաքացի:
Կարծիքներ