Իտալիայի Բրանկալեոնեի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ

Իտալիայի Բրանկալեոնեի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ

2021թ. ապրիլի 29-ին Իտալիայի Բրանկալեոնե քաղաքի (Ռեջիո Կալաբրիա) քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

Կալաբրիայի հայ համայնքի կողմից ներկայացրած միջնորդությունը ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Մարտինա Տոսկանոն։

Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Արիչայի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, Մալոյի համայնքը, Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի համայնքային խորհուրդը, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը, Սան Ջորջո դի Նոգարո համայնքը, Չերիանո Լագետտոյի համայնքը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Բերգամոյի շրջանի Լովերեի քաղաքային խորհուրդը, Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը, Վերչելիի շրջանի Բորգոսեսիայի համայնքը, Օսիո Սոպրա համայնքը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։

Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ընդունել էր բանաձև, որով կոչ է անում Իտալիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ևս միաձայն ընդունել էր Արցախի անկախությունը ճանաչող բանաձև:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում