Կալիֆոռնիայում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
Կալիֆոռնիայի Մոնտերեյ քաղաքում հուլիսի 13-ին թեթևշարժիչային ինքնաթիռը վթարի է ենթարկվել և ընկել բնակելի տան վրա: Վթարից հետո հրդեհ է բռնկվել, որը տարածվել է հարակից տեղանքում բուսականության վրա։ Դեպքի մասին հաղորդում է thecalifornian.com-ը։
Արտակարգ պատահարի մասին հաղորդումը ստացվել է ժամը 10:45-ին:
Տեղի ոստիկանության նախնական տվյալներով ՝ վթարի պահին տանը ոչ ոք չի եղել, ինքնաթիռում եղել է մեկ օդաչու: Սակայն այդ տեղեկությունը ճշտվում է, քանի որ փրկարարները դեռ չեն կարողանում հասնել ինքնաթիռին, որը գտնվում է այրվող շենքի ներսում:
Պատահարի հանգամանքները և տուժածների մասին տեղեկությունները պարզվում են:
Կարծիքներ