Երեւանի ավագանու անդամը՝ ՄԻՊ-ի ֆեյսբուքի էջի մասին

Երեւանի ավագանու անդամը՝ ՄԻՊ-ի ֆեյսբուքի էջի մասին

Երևանի ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նախկին, «անաչառ» ՄԻՊ-ը` 
- պետական փաստաթղթերով ֆեյսբուքյան էջը վերիֆիկացիայա անում ✔️ որպես «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան»
- հանրային միջոցներով աշխատավարձ ստացող մեդիա թիմով ռասկռուտկայա անում էջը
Վերջում էլ դուրս գալուց էջը չի փոխանցում հաջորդ ՄԻՊ-ին  ու նկարագրությունը փոխում ա թե բա` Personal page։ Ցավոք հաշվի չէր առել, որ ֆեյսբուքը չի թողնի էջի անունն էլ նույնքան սահուն փոխել ու հետքեր չթողնել։
Մեկ էլ 2018ին էր, երբ քաղաքապետ փոխվեց, հետը գրպանը դրեց ու «տարավ» քաղաքապետարանի պաշտոնական էջը։ Հուսամ իրավական միջոցներ կան սրա դեմը առնելու ու էջը պետական մարմնին վերադարձնելու»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում