Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը հավանություն է տվել զենք մատակարարելու Բեռլինի որոշմանը

Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը հավանություն է տվել զենք մատակարարելու Բեռլինի որոշմանը

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հաստատել է Ուկրաինային զենք մատակարարելու մասին Գերմանիայի դաշնային իշխանությունների որոշումը։ Այս մասին հայտնում է «Դոյչե Վելլեն»։

«Մենք գոհ ենք, որ Գերմանիան վերջապես շրջվել է 180 աստիճանով»,- կիրակի օրը՝ փետրվարի 27-ին, դիվանագետի խոսքերն է մեջբերում dpa լրատվական գործակալությունը։ «Ես միշտ ասել եմ իմ գերմանացի ընկերներին և դաշնային կառավարությանը, որ նրանք չեն կարողանա երկար դիմանալ Ուկրաինայի պատերազմի սարսափելի նկարներին՝ առանց արձագանքելու և ուղղությունը փոխելու», - հավելել է Մելնիկը։ «Գերմանացիներն արթնացել են»,- ամփոփեց նա։

Ուկրաինայի դեսպանը հույս է հայտնել, որ սպառազինության ոլորտում Գերմանիայից հետագա օգնություն կցուցաբերվի։ «Այս պատերազմը կարող է երկար շարունակվել»,- ասել է Մելնիկը։ Բացի այդ, նա մատնանշել է Ուկրաինայի «համապարփակ տնտեսական փրկության պլանի» մշակման անհրաժեշտությունը որքան հնարավոր է շուտ։ Դեսպանի խոսքով՝ դրանում առաջատար դեր պետք է ունենա Գերմանիան։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում