Սաքսոնիայի վարչապետը պատմել Է «Սպուտնիկ V» գնելու պլանների մասին
Գերմանական Սաքսոնիայի տարածաշրջանի վարչապետ Միխայել Կրեչմերը հայտարարել Է Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կողմից «Սպուտնիկ V»-ին հավանություն տալուց հետո պլանավորվող խմբաքանակ գնելու:
«Սաքսոնիայի վարչապետ Կրեչմերը հայտարարել Է պլանավորվող խմբաքանակ գնելու մասին… Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից «Սպուտնիկ V»-ին հավանություն տալուց հետո»,-ասվում Է դեսպանության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում նրա պաշտոնական կայքում: «Մենք համառորեն հանձնարարում ենք մինչեւ մայիս արագացնել հավանություն տալու գործընթացը: Գերմանիան բանակցություններ Է վարում երեք խմբաքանակ գնելու շուրջ… հունիսին, հուլիսին եւ օգոստոսին: Դրա համար պայման Է հանդիսանում EMA-ի կողմից պատվաստանյութին արագորեն հավանություն տալը»,-Twitter-ի իր օգտահաշվում նշել Է Սաքսոնիայի վարչապետը: Կրեչմերն այցով գտնվում Է Մոսկվայում: Ապրիլի 22-ին Սաքսոնիայի վարչապետը հանդիպում Է անցկացրել ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ:
Ավելի վաղ գերմանական Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի տարածաշրջանի ղեկավար, երկրում կառավարող Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության նախագահ, ԳԴՀ-ի կանցլերի հնարավոր թեկնածուներից մեկը՝ Արմին Լաշեթը, հայտարարել Է, որ հանդես Է գալիս առանձին տարածաշրջանների կողմից ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի նախնական պատվերի դեմ, դաշնային կառավարությունը պատրաստուկի գրանցումից հետո այն պետք Է պատվիրի ամբողջ երկրի համար: Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կազմել Է 97,6 տոկոս՝ պատվաստում ստացած 3,8 միլիոն ռուսաստանցիների տվյալների վերլուծության արդյունքներով. դա ավելի բարձր Է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել Էին The Lancet առաջատար բժշկական հանդեսի կողմից (91,6 տոկոս), հաղորդել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնը (ՀՄԱՀԿ) եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ