Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է հրամանագիր Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին»,- ասված է փաստաթղթում:
Կարծիքներ