Մանչեսթեր Սիթին հաղթեց Արսենալին ու դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ

Մանչեսթեր Սիթին հաղթեց Արսենալին ու դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է պայքարը Անգլիայի գավաթի համար։ 1/16 եզրափակչում մանչեսթերցիները հաղթեցին «Արսենալին»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հանդիպումն ավարտվեց Գվարդիոլայի թիմի՝ 1-0 հաշվով հաղթանակով։

Միակ գոլը խփվեց երկրորդ խաղակեսում. Ջեկ Գրիլիշի փոխանցումից հետո 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նաթան Ակեն։

Շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, կկայանա 1/16 եզրափակչի ևս 8, կիրակի օրը՝ երեք հանդիպում, իսկ 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը կորոշվի հունվարի 30-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում