Ողորմելի, տգետ, ու հակապետական․ Ալեքսանյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին

Ողորմելի, տգետ, ու հակապետական․ միայն այս բառերով կարելի է ամփոփել Ռոբերտ Քոչարյանի ասյօրվա ծիծաղ առաջացնող հարցազրույցը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Պետք է արձանագրել, որ Քոչարյանը ինչպես եղել է վախկոտ, այդպես էլ վախկոտ մնում է։ Հանրապետության երկրորդ նախագահը ուղղակի սարսափում է ազատ լրատվամիջոցների հետ հարցազրույց անելուց։ Այսօր Քոչարյանը հարցազրույց է արել միայն իր անվան հետ փոխկապակցված և իրեն պատկանող լրատվամիջոցների հետ»,- գրել է նա։
Այնուհետև Ալեքսանյանը մեկնաբանել է Քոչարյանի հարցազրույցում հնչած մի քանի հայտարարություն։
Կարծիքներ