Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ:
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:
Ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը:
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության միջոցով: Նախարար Միրզոյանն ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ սկսած ժողովրդավարական բարեփոխումներից մինչև ենթակառուցվածների զարգացում ու դիմակայունության ամրապնդում, փոխգործակցության և ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը:
Տարբեր ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման համատեքստում Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը գոհունակությամբ ընդգծել են Նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան և մտքեր փոխանակել հետագա ծրագրերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հարցում Հայաստանի ամուր քաղաքական կամքը:
Կարծիքներ