Խախտվել է Եռակողմ հայտարարությունը, կոչ ենք անում Բաքվին ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով. Մարիա Զախարովա

Խախտվել է Եռակողմ հայտարարությունը, կոչ ենք անում Բաքվին ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով. Մարիա Զախարովա

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցք մուտքի արգելափակումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության խախտում, որը բերում է լարվածության խորացման:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Նման քայլերը հանգեցնում են լարվածության սրմանը և չեն նպաստում Ռուսաստանի աջակցությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը:

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով, ինչպես նաև ընդգծում է եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման կարևորությունը», - ասել է նա:

Հիշեցնենք՝ օրերս Մարիա Զախարովան մեկնաբանելով ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ-ում հանձնված բողոքի նոտան, հայտարարել էր, թե հունիսի 15-ի միջադեպը Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարիի կամրջի մոտ, տեղի է ունեցել այն պատճառով, որ բացակայում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում